16:16 | 09.12.16 | Նորություններ | 13290

«Ռոստելեկոմ»-ն աջակցում է «Բարի Ձմեռ պապ» նախագծին

Այսուհետ «Ռոստելեկոմ»-ի վաճառքի եւ սպասարկման բոլոր սրահներում հնարավոր կլինի թողնել նվեր եւ դառնալ Ձմեռ պապ:

Ընկերությունում նշել են, որ «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյունքում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը։

«Բարի Ձմեռ Պապ» ծրագիրն ուղղված է ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Ծրագիրն իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են www.santaclaus.am կայքում։

Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ պապ» ծրագրին:

«Նվերների հավաքագրման գործընթացին միանում է նաեւ «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլեւ հավաքագրելով նվերներ ՀՀ տարածքով սփռված վաճառքի եւ սպասարկման բոլոր սրահներում եւ փոխանցելով ծրագրի անձնակազմին»,- ասված է հաղորդագրությունում: