17:30 | 08.12.16 | Նորություններ | 10516

Beeline-ը բարելավել է Drive սակագնային փաթեթների պայմանները

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին:

Այժմ, Drive 5, Drive 15 եւ Drive 40 սակագնային փաթեթներում նույն ամսավճարի դիմաց կտրամադրվի 8, 20 եւ 50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար նախկին 5, 15 եւ 40 ԳԲ-ի փոխարեն:

Բացի այդ, գործում է Beeline 4G WiFi երթուղիչ ձեռք բերելու համար հատուկ պայմաններ:

«Վերջին ամիսների ընթացքում Beeline-ը բավականին ակտիվորեն ընդլայնում է նոր 4G ցանցի ծածկույթը, ինչը թույլ է տալիս ապահովվել մինչեւ 70 ՄԲ/վ բջջային ինտերնետի արագություն: Մենք նաեւ կատարելագործել ենք բաժանորդային սարքավորումների տեսականին, իսկ նոր 4G WiFi երթուղիչները, որը մենք տրամադրում ենք բաժանորդներին հանդիսանում է հիանալի գործիք տանը կամ գրասենյակում անլար ցանցի կազմակերպման համար: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ եւ կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը՝ համակարգիչներով, հեռախոսներով եւ պլանշետներով միաժամանակ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։