13:20 | 24.11.16 | Նորություններ | 8414
Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում անցկացված 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցել է տեխնոլոգիական, կրթական եւ ձեռներեցության ոլորտների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչ:
Միջոցառման կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշել են, որ «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո անցկացված ֆորումի ընթացքում ներկայացվել են ինովացիոն էկոհամակարգի ժամանակակից մոդելները:
Հիմնական խոսնակները կիսվել են իրենց երկրների՝ Գերմանիայի, Իսրայելի, Թայվանի, Ռուսաստանի եւ Բուլղարիայի փորձով, ներկայացվել են նաեւ հայաստանյան լավագույն նախաձեռնություններն ու բիզնեսները։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը իր առջեւ խնդիր է դրել ապահովել Հայաստանի առաջնակարգ դիրքերը աշխարհի ինովացիոն քարտեզի վրա` ձգտելով Հայաստանը դիրքավորել 20 ամենանորարար երկրների շարքում։ Բիզնես ինովացիոն ֆորումի քննարկման առարկան այս հավակնությունն իրականություն դարձնելու ուղիների քննարկումն էր»,- նշել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ֆորումի հաջողության ապահովման մեջ ներդրում է ունեցել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ եւ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Ֆորումի գործընկերներն էին ՀՀ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ Տարածաշրջանային տնտեսական զարգացում ծրագիրը, Հայաստանում Իսրայելի դեսպանատունը, Ամերիաբանկը եւ «Բեթ Քոնսթրաքթ» ընկերությունը:
Ֆորումի խոսնակներից՝ ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերի հետ Itel.am-ի զրույցը կարդացեք այստեղ: