16:43 | 16.11.16 | Նորություններ | 14744

«Ռոստելեկոմ»-ը սկսում է «Արվեստը բոլորի համար» նախագիծը

«Ռոստելեկոմը»՝ Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ, սկսում է «Արվեստը բոլորի համար» նախագիծը, որի շրջանակում կրթական ծրագրեր կիրականացվեն խնամքի կենտրոնների, մանկատների, հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ խմբերի համար։

Այսօր թանգարան է այցելել Վանաձորի մանկատան երեխաների առաջին խումբը։

«Համոզված եմ՝ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, եւ մեր պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նման ծրագրերը»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունը թանգարանն ապահովել է նաեւ անհրաժեշտ սարքավորումներով՝ պրոյեկտոր, էկրան, եւ այլն։