11:12 | 16.11.16 | Նորություններ | 13368

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Շիրակում բնակարանամուտ է նշել 3 ընտանիք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին:

Շիրակի մարզի տարբեր համայնքներում՝ Գյումրի քաղաքում, Նահապետավան եւ Սարալանջ գյուղերում, այս տարվա ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք:

«Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարեւորը՝ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է եւ համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլեւ տարբեր ընտանիքներից եւ աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է եւ՛ հաջողված համագործակցության օրինակի, եւ՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի  չափը գերազանցել է 333 մլն դրամը: