16:56 | 11.11.16 | Նորություններ | 12577

ՎիմպելԿոմը տոնում է ԱՄՆ–ում բաժնետոմսերի շրջանառության 20-ամյակը

ՎիմպելԿոմը (NASDAQ:VIP) այսօր կհնչեցնի փակման զանգը NASDAQ–ում՝ նշագծելով 20 տարի առաջ այն օրը, երբ բաժնետոմսերն առաջին անգամ շրջանառվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

ՎիմպելԿոմի բաժնետոմսերը, մինչեւ փոխանցվելը NASDAQ, առաջին անգամ շրջանառվել են Նյու Յորքի ֆոնդային բորսայում 1996թ.:

Այսօր ՎիմպելԿոմ-ն ավելի քան 200 միլիոն բաժանորդներով հանդիսանում է աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը եւ գործում է Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի եւ Ասիայի 14 շուկաներում։   

«Սա շատ կարեւոր ուղենիշ է, որով ՎիմպելԿոմ–ն իրոք հպարտանում է։ Նորարարական ոգին, որը հանդիսանում է վերջին 20 տարիների հաջողության հիմնաքարը, շարունակում է առաջնորդել մեզ թվային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դառնալու գործընթացում: Այս շրջադարձային առաջընթացը, որը մենք իրականացրել ենք վերջին 15 ամիսների ընթացքում վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել ՎիմպելԿոմ-ի գործադիր գլխավոր տնօրեն Ժան–Իվ Շառլը:

«Այն ձեռնարկատիրական նվիրվածությամբ, որով մենք հիմնեցինք ընկերությունը 24 տարի առաջ, նույն ոգով այսօր ՎիմպելԿոմը «հեղաշրջում» է ողջ արդյունաբերությունն իր հավակնոտ թվային ռազմավարությամբ։ Ամբողջ աշխարհի Առաջատար Տեխնոլոգիական ընկերությունները եւ ձեռներեցներն երազում են, որ իրենց բաժնետոմսերը հրապարակայնորեն շրջանառվեն NASDAQ բորսայում՝ այստեղ Նյու Յորքում։ Մենք հպարտ ենք այսօր այնպես ինչպես այն օրը, երբ առաջին անգամ հնչեցրինք մեր բացման զանգը 20 տարի առաջ։ Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը շարունակաբար աշխատում է փորձելով առաջարկել նորարարական լուծումներ մեր հաճախորդներին բոլոր գլոբալ շուկաներում»,- ասել է ընկերության ամահիմնադիր եւ պատվավոր նախագահ Օգի Ֆաբելան: