11:17 | 19.10.16 | Նորություններ | 22832

SoloLearn-ը $1,2մլն սաղմնային ներդրում է ստացել

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, նախօրեին հայտարարել է $1,2մլն սաղմնային ներդրում ստանալու մասին:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ ներդրումը կատարել են Սիլիկոնյան հովտում գործող Learn Capital վենչուրային հիմնադրամը, ինչպես նաեւ SoloLearn-ում նախկինում ներդրումներ կատարած անհատ ներդրողներ:
 
Հարթակն այս պահին ունի շուրջ 10 մլն օգտատեր: Հարթակից սկսել են օգտվել նաեւ մեծ թվով փախստականներ, որոնք ցանկանում են ծրագրավորում սովորել:

Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Windows Store-ում, Google Play-ում եւ App Store-ում:  

«Սովորելու ձևերի բազմազանությունը և սովորողների համայնքի ներսում կապերի ստեղծումն ու  շփումը քայլ առ քայլ զարգացնում են ծրագրավորման հմտությունները և օգնում ունենալ հիմնավորված և վստահելի վարկանիշ»,- նշել է SoloLearn-ի համահիմնադիր Դավիթ Քոչարյանը:

2015թ. դեկտեմբերին հարթակը ճանաչվել էր Սիլիկոնյան հովտի (Bay Area) մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող Թոփ 10 ստարտափներից մեկը: