12:51 | 10.10.16 | Նորություններ | 13262
Beeline-ը կազմակերպել է մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կազմակերպած «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։
Դասընթացի ընթացքում ավելի քան 40 թիմի 120 մասնակիցներ հնարավորություն են ունեցել ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու եւ կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:
««Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները, իսկ նման ուսուցողական դասընթացները կծառայեն ի շահ այս մասնակից տաղանդավոր երիտասարդներին, ովքեր կկարողանան օգտագործել իրենց ձեռք բերված նոր հմտությունները եւ հնարավորությունները, կօգնեն հասարակայնությանը եւ բիզնեսին՝ թողնելով իրենց հետքն աշխարհում»,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Աննա Բոյկոն։
Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, որոնք կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային մրցակցային փուլից հետո կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:
Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 15-ը: