18:12 | 05.10.16 | Նորություններ | 9951

Հայաստանը Համաշխարհային ՏՏ համաժողովում մրցանակներ ունի

«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում՝ ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy եւ Localz ընկերությունները:

Այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների եւ Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները:

WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարությանաջակցությամբ: