17:23 | 27.09.16 | Նորություններ | 2784
Facebook-ը երկու տարի շարունակ սխալ է հաշվել սոցցանցում տեսանյութերի դիտման միջին ժամանակահատվածը:
Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ մարքեթինգով եւ գովազդով զբաղվող մեծ ընկերությունները դժգոհել են, երբ տեղեկացել են, որ Facebook-ը սոցցանում որպես դիտում հաշվարկել է միայն այն դեպքերը, երբ դիտողը 3 վայրկյանից ավելի է դիտել տեսանյութը:
Facebook-ում ընդգծել են, որ խնդիրը լուծելու համար նոր չափման ձեւ կներկայացնեն:
Գովազդի վաճառքով զբաղվող Publicis Media ընկերությանը Facebook-ից հայտնել են, որ հավանաբար նախկին հաշվարկի մեթոդը «գերագնահատել» է տեսանյութեր դիտելու միջին ժամանակահատվածը 60-80%-ով:
«Չափման ձեւը պետք է արտացոլեր տեսանյութ դիտելու ընդհանուր ժամանակը՝ բաժանած տեսանյութ դիտողների ընդհանուր թվին: Բայց այն այդպես չի գործել»,- խոստովանել է Facebook-ի բիզնեսի եւ մարքեթինգի գծով փոխնախագահ Դավիթ Ֆիշերը` ներողություն խնդրելով եւ ընդգծելով, որ «իրենց սխալին լուրջ են վերաբերվում»: