Localz ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում եւ կմասնակցի հոկտեմբերի 3-5-ը Բրազիլիայում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (World Congress on IT):
«Աշխարհի հարյուրավոր մասնակից ընկերություններից հաղթող է ճանաչվել միայն 7 ընկերություն, եւ մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի լավագույն 7 ընկերությունների շարքում»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արտավազդ Սոխիկյանը։
Localz-ը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ընտրել համակարգում առկա տուրերից որեւէ մեկը, կատարել փոփոխություններ եւ գնային առաջարկներ ստանալ լավագույն զբոսավարներից՝ առավելագույնը 30 րոպեի ընթացքում։
Կոնգրեսը հնարավորություն է տալիս ավելի քան 80 երկիր ներկայացնող ՏՏ մասնագետների մասնակցել եւ քննարկել ոլորտի առկա խնդիրները։ 2019թ. կոնգրեսն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։