16:52 | 15.09.16 | Նորություններ | 5015
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երեւան Էքսպո» կենտրոնում կայանալիք ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ստարտափները կստանան ֆինանսական արտոնություններ (40% զեղչ):
ԴիջիԹեք կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ ցուցահանդեսում այս տարի իր լուծումներն ու առաջարկները կներկայացնի տեղական եւ միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն:
ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի, տեղի կունենան հետեւյալ միջոցառումները՝
- «Նորարության, գիտարարության եւ ձեռներեցության լսարան» գիտաժողով:
- Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
- «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները եւ ձեռքբերումները ծրագրավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաեւ կմրցեն իրար հետ:
- «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը եւ այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ եւ փորձարկել դրանք:
- DigiLife սեմինարներ: