16:31 | 01.09.16 | Նորություններ | 13924

Beeline-ը ուստարվան ընդառաջ խաղարկություն է անցկացնում

Beeline-ը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, հայտարարում է «Սմարթ» խաղարկության անցկացման մասին բրենդային սմարթֆոնների եւ պլանշետների գնորդների համար:

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից մինչեւ 10-ը ներառյալ Beeline վաճառքի եւ սպասարկման ցանկացած գրասենյակից ձեռք բերել Beeline Smart 7, Beeline Smart Pro, Beeline Fast մոդելի սմարթֆոն կամ Beeline Tab Pro պլանշետ հատուկ առաջարկների շրջանակում՝ միանալով «Սմարթ հատուկ» սակագնային փաթեթին՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում կամ «Infinity 512»/«Infinity 1024» սակագնային փաթեթին՝ պլանշետ ձեռք բերելու դեպքում:

Մասնակիցները տեղում վերցնում են կտրոն եւ շահում խաղարկվող 2500 մրցանակներից մեկը:

«Beeline Հայաստանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ Beeline-ը հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում` առաջարկելով սկսել այն նոր սմարթֆոնով եւ շահումով: «Սմարթ» խաղարկության շրջանակներում հաճախորդները, ձեռք բերելով հատուկ առաջարկներով մեր բրենդային սմարթֆոնները կամ պլանշետները, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող մրցանակներից մեկը: Սա, իհարկե, կրկնակի շահում է` հաշվի առնելով Beeline բրենդային սմարթֆոնների եւ պլանշետների մատչելի գինը եւ օգտագործողների մեծ մասի պահանջներին համապատասխանող բնութագրիչները: Բացի այդ, սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս օգտվել Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։