13:09 | 29.08.16 | Նորություններ | 2962

Սեպտեմբերի 2-ին Թումո Ստեփանակերտը կնշի մեկամյակը

Սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձի տոնակատարությանը:

«Անցյալ տարի այդ օրը ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ բացվեց Ստեփանակերտի կենտրոնը: Այս տարի նույն օրը` ժամը 17:00-ից, մենք Վերածննդի հրապարակում մի Թումոկերտ կստեղծենք: Հրապարակի մի մասը կվերածվի ինտերակտիվ հարթակի, որտեղ յուրաքանչյուր տարիքի ու հետաքրքրությունների տեր մարդ իր համար մի զբաղմունք հաստատ կգտնի»,- ասված է «Թումո»-ի տարածած հաղարդագրությունում:
 
Այցելուները կկարողանան ռոբոտների ֆուտբոլ խաղալ, Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ, նկարահանվել ֆոտո եւ gif տաղավարներում, ստանալ «Թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ:

Օրվա տոնական երաժշտությունը կապահովի Թումոյի Pyramidz խումբը: