13:59 | 27.07.16 | Նորություններ | 1942

Կգործարկվի Together4Armenia օնլայն հարթակը

Հուլիսի 28-ին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կկայանա Together4Armenia առցանց հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի խթանել մասնագիտական փորձառության փոխանցումը Սփյուռքից հայաստանյան համայնքներին՝ ի շահ երեխաների:

Նախաձեռնությունը պատկանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), «Առաքելություն արեւելք»-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ Եվրամիության հայաստանյան պատվիրակությանը:

Անվճար հարթակը թույլ կտա տեղական համայնքներին եւ Սփյուռքի ներկայացուցիչներին կապ հաստատել միմյանց հետ՝ համատեղ ջանքերով լուծելու զարգացման խնդիրները եւ բարելավելու երեխաների դրությունը Հայաստանում: Համայնքի անդամները ներկայացնում են ծրագրերի առաջարկներ՝ մատնանշելով, թե ինչ տեսակի փորձագիտական աջակցության կարիք ունեն, իսկ Սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց փորձը եւ մենթորություն անում, որպեսզի ծրագրերը դարձնեն իրականություն:  

Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակում: