06:43 | 12.07.16 | Նորություններ | 1656
Հուլիսի 11-ին մեկնարկել է Armenia․ Create Together նախագծի «Ինժեներիա եւ նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի միջոցառումների շարքը, որի շրջանակում տարբեր երկրներից հայազգի 20 ուսանող ժամանել է Հայաստան՝ նորարար գաղափարների քննարկմանեւ փորձի փոխանակման համար։
ՏՀՏ գործատուների միությունում նշել են, որ աջակցություն են ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ)՝ «Ինժեներիա եւ նոր տեխնոլոգիաներ» թեմայով միջոցառումների կազմակերպման հարցում։
Միջոցառման նպատակն է օգտագործել հայ ազգի մտավոր եւ ստեղծագործ կարողությունները 21-րդ դարի կարեւոր խնդիրների լուծման գործում, ինչպես նաեւ երիտասարդներին ծանոթացնել ՀՀ-ում ոլորտային զարգացումներին եւ հնարավորություններին։
Միջոցառման շրջանակում երիտասարդները հյուրընկալվել են ՏՀՏ գործատուների միության անդամSynopsys Armenia ընկերությունում։ Երիտասարդները շրջայց են կատարել ընկերությունում, ծանոթացել կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին եւ մարտահրավերներին։ Մասնակիցներն այցելել են նաեւ Վիասֆեր տեխնոպարկ:
Հաջորդ այցը BetConstruct ընկերություն էր, որտեղ hյուրերը ծանոթացել են ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին եւ ապագա ծրագրերին: Ընկերության սփյուռքահայ աշխատակիցներն իրենց հերթին ներկայացրել են Հայաստանում իրենց ապրելու եւ աշխատելու փորձը: