11:50 | 08.07.16 | Նորություններ | exclusive 7544
Հայկական ARLOOPA ընկերությունը մշակել է 3D անիմացիաներով եւ տեսանյութերով լրացված իրականության (Augmented Reality) լուծում` ֆիզիկայի դասագրքի համար:
ARLOOPA-ից Itel.am-ին փոխանցել են, որ լուծման դեմո տարբերակը ներկայացվել է ավստրիական դպրոցներում՝ AMLOGY գործընկեր ընկերության կողմից:
«Մեկ ամիս է` ինչ լուծումը ներկայացվում է դպրոցներում, եւ հաշվի առնելով առկա հետաքրքրությունը՝ ենթադրվում է, որ շուտով այն կմտնի դասապրոցես: Նպատակն է, որ լրացված իրականությունը կրթական ծրագրերում հեղափոխություն գործի: Սա հնարավորություն կտա, որ նոր տեխնոլոգիաների միջոցով դասապրոցեսը դառնա ավելի հետաքրքիր եւ ինտերակտիվ»,- նշել են Arloopa-ում:
Ի դեպ, App Store-ից եւ Google Play-ից ներբեռնելով հավելվածը, հնարավոր է յուրաքանչյուր պահի փորձարկել եւ տեսնել գրքերի էջերին կցված 3D անիմացիաները եւ տեսանյութերը: Գիրքը հնարավոր է սքան անել համակարգչի էկրանից կամ տպագրված վիճակում (տպել էջ 1, տպել էջ 2):
Ընկերությունում նաեւ նշել են, որ ապագայում մտադիր են այս լուծումը կիրառել հայկական դասագրքերում: