08:22 | 07.07.16 | Նորություններ | 4224

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամառային ակցիա

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2016թ. օգոստոսի 31-ը բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին 3900 դրամ ամսավճարով՝ 4500 դրամի փոխարեն, Blu Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

««STARTPHONE» սակագնային պլանը զգալիորեն նպաստել է երկրում սմարթֆոն օգտագործողների թվի աճին: Սա պայմանավորված է առաջարկի ընդհանուր գրավչությամբ, որում ներառված են թե՛ մատչելի ամսավճարը, թե՛ սակագնային պլանի առավելությունները, եւ թե՛ սարքի ու բաժանորդային սպասարկման բարձր  որակը: Ոչ պակաս կարեւոր է այն, որ բաժանորդագրվելով սակագնային պլանին՝ նաեւ կարելի է ձեռք բերել 4G (LTE) ցանցի հետ համատեղելի սմարթֆոն: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող սարքերի տեսականին՝ հաղորդակցման ամենատարբեր պահանջներ եւ գնային նախընտրություններ ունեցող բաժանորդների կարիքները բավարարելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս սակագնային պլանի շրջանակում բաժանորդը յուրաքանչյուր ամիս նաեւ ստանում է 2000 ներցանցային րոպե, 3000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում) ուղարկելու հնարավորություն: