11:41 | 23.06.16 | Նորություններ | 4062

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կաքավաձորում տուն է կառուցվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ 100-ից ավելի ընտանիք արդեն զգացել է բարեկարգ տուն ունենալու բերկրանքը:

«Ամեն անգամ, երբ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում հանդիպում եմ աջակցություն ստացած հերթական ընտանիքին եւ տեսնում նրանց ապրումներն ու հուզմունքը՝ հասկանում եմ, որ դա հատուկ է ուժեղ մարդկանց: Այս մարդիկ տարիներ շարունակ լուռ արժանապատվությամբ անցել են  դժվարությունների միջով, սակայն չեն չհուսահատվել, շարունակել են ելք փնտրել: Այսօր նրանց ջանքերը պսակվել են հաջողությամբ: Պիտի խոստովանեմ, որ այս ընտանիքների նոր հույսի հետ ամրանում է նաեւ ծրագրի իրականացման անհրաժեշտության՝ մեր հավատը: Երկրում հաղթահարված յուրաքանչյուր խնդիր բոլորիս հաղթանակն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2016թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է  գրեթե 105 մլն դրամ (2015թ.՝ 100 մլն դրամ):