07:06 | 22.06.16 | Նորություններ | 4519

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ:

Բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները, վնասակար թափոն լինելու փոխարեն, կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:

Մի քանի հեռախոսի մարտկոցներ միմյանց միացնելով՝ Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտները ստացել են նույն լարման, բայց ավելի մեծ տարողության մարտկոցներ, դրանց տվել USB մուտք եւ ելք՝ ստանալով արտաքինից եւ արեւի էներգիայից լիցքավորվող մարտկոցներ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների շրջանում բջջայիններից օգտվելու եւ դրանցից առավել խելացի՝ բնապահպանական ճանապարհով ձերբազատվելու իրազեկվածության բարձրացումը»,- նշել են ընկերությունում: