11:47 | 14.06.16 | Նորություններ | 1529

Հայտնի են Եվրոպայի ամենանորարար համալսարանները

Reuters գործակալությունը հրապարակել է Եվրոպայի ամենանորարար 100 համալսարանների ցանկը:

Եվրոպայում ամենանորարարը Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանն է: Այն հայտնի է իր անկախ հետազոտություններով եւ մի շարք գյուտերով: Համալսարանն իր թողարկած պատենտների քանակով գերազանցում է եվրոպական մյուս բոլոր բուհերին:

Ցուցակում նրան հաջորդում են Լոնդոնի Արքայական քոլեջը եւ Քեմբրիջի համալսարանը: Օքսֆորդի համալսարանը 8-րդն է:
Ցանկի նպատակն է ցույց տալ այն համալսարանները, որոնք ամենաշատն են նպաստում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը եւ ազդում են գլոբալ տնտեսության վրա:

Վարկանիշում առաջատար է Արեւմտյան Եվրոպան՝ 60 համալսարանով: 

Հյուսիսային Եվրոպան երկրորդն է՝ 24 համալսարանով: Արեւելյան Եվրոպան ցուցակում ներկայացված է միայն 1 համալսարանով՝ Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանը (92-րդ տեղ):  

Երկրների մակարդակով առաջատարը գերմանական բուհերն են՝ 24: Երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 17 համալսարանով:

Համալսարանների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ: