10:54 | 06.06.16 | Նորություններ | 2225

«Սիներջի»-ն «Պատանի ջավիստ»-ների խմբակ է հիմնում

«Սիներջի» ընկերությունը սեպտեմբերից կհիմնի «Պատանի ջավիստ» խմբակ՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար: 

Խմբակում դասավանդելու են «Սիներջի» ընկերության մասնագետները, որոնք ուղղորդելու են պատանիներին ծրագրավորման լեզվի կողմնորոշման եւ ընտրության հարցում:

Այս քայլով «Սիներջի»-ն միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին:

Նախօրեին ընկերության աշխատակիցները հանդիպում են ունեցել աշակերտների հետ՝ ներկայացնելով Java տեխնոլոգիայի եւ առհասարակ ՏՏ ոլորտում աշխատելու առավելություններն ու հեռանկարները: Խմբակին արդեն միացել է շուրջ 30 ֆիզմաթցի:

«Սիներջի»-ում նշել են, որ նախատեսում են հետագայում ծրագրում ընդգրկել նաեւ հեռավոր շրջանների եւ Արցախի դպրոցները: 

Հիշեցնենք,  որ ԻՏՁՄ-ի և ՏՏ ըներությունների կողմից իրականացվող «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, սեմինարներ անցկացնում, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին՝ նրանց համար բացահայտելով ոլորտը։