13:19 | 01.06.16 | Նորություններ | 5795
Այսօր Beeline-ի աջակցությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
«Շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս հրաշալի ու պայծառ տոնի կապակցությամբ եւ մաղթում, որ նրանց բոլոր օրերը հագեցած լինեն այսօրվա դրական լիցքերով ու ժպիտներով: Երեխաները մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում, եւ մենք ուրախ ենք աջակցել այն միջոցառումներին, որոնք օգնում են երեխաների կյանքը դարձնել ավելի լավը եւ նրանց համար կերտել պայծառ ապագա»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաեւ բացվել է «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի եւ «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հունիսի 15-ը: