13:48 | 30.05.16 | Նորություններ | 4688
«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Հայաստանից ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայության միջոցով իրականացված զանգերի արժեքը դեպի Ռուսաստանի Դաշնության բջջային ցանցեր հունիսի 1-ից կնվազի։
Մասնավորապես, հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի բջջային բոլոր ցանցեր յուրաքանչյուր րոպեն կարժենա 89 դրամ/րոպե (անկախ օպերատորից) նախկին՝ 125 դրամ/րոպե (ՌԴ «Բիլայն» բջջային ցանց) եւ 105 դրամ/րոպե (ՌԴ այլ բջջային ցանցեր) սակագնի փոխարեն։
Դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր հայաստանյան «Ռոստելեկոմի» ֆիքսված հեռախոսակապից (012, 060) զանգերի արժեքը կազմում է 12 դրամ/րոպե՝ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ, եւ 22 դրամ/րոպե՝ դեպի այլ քաղաքների ֆիքսված ցանցեր զանգահարելիս։