06:31 | 30.05.16 | Նորություններ | 3345

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Նոր անուններ» փառատոնի բացումը

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը:

Փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել եւ կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

««Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը, եւ որն ամենակարեւորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության եւ պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու եւ դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: