10:36 | 06.05.16 | Նորություններ | 3850
Beeline-ը հայտարարում է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանների փոփոխության մասին:
Ըստ նոր ընթացակարգի` անշարժ գույքը վաճառքի է հանվում նվազագույն նախնական արժեքով:
«Եթե առաջարկներ ստանալու ժամկետը լրանալու պահին տվյալ շինությունով կամ անշարժ գույքի այլ օբյեկտով հետաքրքրվածություն է ցուցաբերել մեկ գնորդ, նա հնարավորություն է ստանում այն ձեռք բերելու առաջարկված արժեքով, որը չի կարող ցածր լինել մեկնարկային արժեքից: Եթե մեկ շինությունն ունի մի քանի գնորդ, հաղթողը կորոշվի էլեկտրոնային սակարկումների կամ օֆերտայի բարելավված առաջարկների հարցման արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: