10:49 | 29.04.16 | Հոդվածներ | exclusive 4188

«Համախումբ»-ը կպայքարի հակահայկական քարոզչության դեմ

Օրերս գործարկվել է հայ ծրագրավորողների ստեղծած «Համախումբ» հավելվածը, որը նախատեսված է ադրբեջանական եւ թուրքական հակահայկական քարոզչական ագրեսիայի դեմ պայքարելու:

Հավելվածը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ:

«Փորձել ենք ստեղծել մի հավելված, որը թույլ կտա հնարավորինս արագ, արդյունավետ, կարճ եւ հրատապ կերպով տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այն կարող է շատ օգտական գործիք լինել ինֆորմացիոն «պատերազմի» ժամանակ, երբ անհրաժեշտ է, օրինակ, «ռեփորթ» անել ինչ-որ հրապարակում կամ միասնական նամակ ուղղել որեւէ միջազգային կազմակերպության»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Ավանեսովը:

Հավելվածը ստեղծված է Twitter-ի օգտահաշվի հիման վրա եւ ներկայումս աշխատում է միայն Chrome բրաուզերով:

Արթուր Ավանեսովը տեղեկացրել է, որ հավելվածի հաջողության դեպքում կստեղծվի նաեւ մոբայլ տարբերակը: