10:18 | 25.04.16 | Նորություններ | 4163
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ապրիլի 22-ից 24-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացված՝ ՆԱՍԱ-ի Տիեզերական հավելվածների հինգերորդ միջազգային մրցույթի անցկացմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով:
«Կարեւոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բյուրականի աստղադիտարանին զգալի աջակցություն է տրամադրել նաեւ նախկինում: 2007թ. ընկերությունն աջակցել է աստղադիտարանի կառավարման համակարգի արդիականացմանն ու վերանորոգմանը: 2,6-մետրանոց դիտակի կառավարման համար ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, վերանորոգվել է նաեւ Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը»,- ասված է հաղորդագրությունում:
Մրցույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: