12:35 | 07.04.16 | Նորություններ | 1294

Կայացել է ԻՏՁՄ-ի «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափով հերթական հանդիպումը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության զարգացմանը վերաբերվող հարցեր, մասնավորապես հանրակրթական ոլորտում ինժեներական լաբորատորիաների ներդրման գործողությունների համատեղ ծրագրի մշակման անհրաժեշտությունը, Երեւանում եւ մարզերում բազային ավագ դպրոցների ստեղծումը:

Քննարկվել է քառամյա տեխնոլոգիական կրթական կենտրոնի ներդրման անհրաժեշտությունը, որտեղ ՏՀՏ ընկերությունները ոչ միայն կդասավանդեն, այլեւ հանդես կգան կրթությանը զուգահեռ պրակտիկայի կազմակերպման առումով:

ԻՏՁՄ-ում նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթվա ընթացքում մշակել քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասն առաջարկություններ եւ կազմակերպել հերթական հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափը իրականացվում է շուրջ հինգ տարի: Այն ԻՏՁՄ անդամներին հնարավորություն է տալիս ազատ մթնոլորտում ՀՀ նախարարների հետ քննարկել կարեւոր խնդիրներ: Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի, վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությանը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացմանը վերաբերող հարցեր