13:32 | 01.04.16 | Նորություններ | 4415
Այս օրերին Երեւանում են հավաքվել երիտասարդ լրագրողներ, լուսանկարիչներ եւ օպերատորներ Հայաստանից եւ Ռուսաստանից:
Նրանք մասնակցելու են դասախոսությունների եւ վարպետության դասընթացների, այնուհետեւ 24 ժամ շարունակ շրջելու են Երեւանում՝ հոդվածների, լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով լուսաբանելով մայրաքաղաքի կյանքը՝ 24 ժամվա կտրվածքով:
Ապրիլի 1-ից՝ ժամը 06:00-ից մինչեւ ապրիլի 2-ը՝ ժամը 06:00-ը, աշխարհը հնարավորություն կունենա հետեւելու Երեւանի կյանքին՝ 24.rusrep.ru կայքում:
Նախագծի մասնակիցները ցանկացել են ներկայացնել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքը եւ տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխատում ընկերությունում: Իրենց հետաքրքրող հարցերը պարզելու համար երիտասարդ լրագրողներն այցելել են Երեւանում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան եւ հյուրընկալվել ընկերության գլխամասային գրասենյակում:
«Երեւան 24»-ը փորձարարական լրագրության ժանրի հատուկ նախագիծ է՝ լրագրողների, լուսանկարիչների եւ օպերատորների համար:
Նախագծի շրջանակում բոլոր տեսա-լուսանկարչական եւ տեքստային նյութերն ուղարկվում եւ ստացվում են, ինչպես նաեւ տեղադրվում են կայքերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին եւ կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու եւ համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը եւ հեռարձակումն իրականացնելու համար:
Լավագույն աշխատանքները կընդգրկվեն նախագծի վերաբերյալ ծավալուն հոդվածում, որը հրապարակվելու է «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրում: