17:37 | 09.02.16 | Նորություններ | 1482
«Իդրամ»-ը տեղեկացնում է, որ համակարգի օգտատերերն արդեն կարող են իրենց հաշվի հետ կապված բոլոր գործարքների վերաբերյալ քաղվածքը ցանկացած պահի ներբեռնել www.idram.am-ի անձնական էջից:
««Իդրամ»-ն այս նոր գործիքով հնարավորություն է տալիս իր օգտատերերին առավել համակարգված տեղեկացվելու հաշվառման հաշվի ամփոփ շարժին՝ ընտրելով համապատասխան ժամանակահատվածը»,- ասված է համակարգի տարածած հաղորդագրությունում:
Մինչ այդ www.idram.am-ում օգտատերերը հնարավորություն ունեին տեսնելու իրենց հաշվի հետ կապված գործարքների պատմությունը, նաեւ առցանց անդորրագրերը, այժմ հնարավոր է ներբեռնել նաեւ քաղվածքը՝ ժամանակային ցանկացած կտրվածքով:
«Իդրամ» բջջային դրամապանակից օգտվողների համար հնարավորություն է ստեղծվել բաժանորդագրվելու իրենց հաշվի ամսական քաղվածքին՝ այն ստանալով համակարգում մուտքագրված էլեկտրոնային հասցեին:
Գործիքը ներդրված կլինի «Իդրամ» հավելվածի թարմացված տարբերակում, որն առաջիկա օրերին կհայտնվի App Store եւ Play Store (նաեւ՝ Amazon Appstore) հարթակներում: