17:15 | 03.02.16 | Նորություններ | 3710
Փետրվարի 2-ին «Ռոստելեկոմը» IP հեռուստատեսությամբ է ապահովել Նուբարաշեն համայնքի «Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատության շուրջ 70 սաներին։
Ընկերությունում նշել են, որ հեռուստատեսային սարքը հնարավորություն կտա երեխաներին դիտելու մանկական, երաժշտական, սպորտային, լրատվական, ժամանցային հեռուստաալիքներ։
Ընդհանուր առմամբ, 6-18 տարեկանների տարիքային խմբին հետաքրքրող հեռուստաալիքների թիվը «Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծառայությունների շարքում հասնում է 148-ի։
«Մեզ համար շատ կարեւոր է բոլոր բաժանորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ, նույնքան կարեւոր են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում երեխաների եւ ծերերի խնամքի կենտրոններին տրամադրվող ծառայությունները։ Նուբարաշենի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությանն աջակցություն ցուցաբերվում է 2013 թվականից եւ այն շարունակական բնույթ է կրելու»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստան, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։