Beeline-ը հայտարարում է «Որտե՞ղ ես» ծառայության գործարկման մասին:
Ծառայությունը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ Beeline բջջային ցանցի այլ բաժանորդների գտնվելու ընթացիկ վայրի մասին` վերջիններիս համաձայնությամբ:
«Beeline-ի «Որտե՞ղ ես» ծառայությունը գեոլոկացիոն ծառայություն է, որի օգնությամբ հնարավոր է արագ տեղեկատվություն ստանալ հարազատ մարդու գտնվելու վայրի մասին` առանց նրան զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու: Ծառայությունն աշխատում է նույնիսկ ամենասովորական հեռախոսներով եւ չի պահանջում հատուկ կարգավորումներ: Բավական է, որպեսզի բաժանորդը համաձայնություն տա իր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծառայության օրական բաժանորդային վարձը 30 դրամ է:
«Որտե՞ղ ես» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *999# USSD-հրահանգը: Բաժանորդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու համար նախեւառաջ անհրաժեշտ է ստանալ վերջինս թույլտվությունը։
Մանրամասները հասանելի են այստեղ: