11:59 | 30.12.15 | Նորություններ | 4712

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի եւ հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունը եւ միջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաեւ ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում:
 
«Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը եւ հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ եւ ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթում երջանկություն, սեր եւ բարություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: