Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ LTE» ինտերնետային «Ինտերնետ Small» եւ «Ինտերնետ Medium» սակագնային պլանների ընթացիկ եւ նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալի փաթեթներ:
Սակագնային պլանների ամսավճարներն անփոփոխ են:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է՝ ծառայությունների եւ ապրանքատեսակների լավագույն գին-որակ համադրության տեսանկյունից: Բաժանորդների շահերին լավագույնս ծառայելու սկզբունքին հավատարիմ՝ ընկերությունն ավելացրել է գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը «ՄՏՍ կոնեկտ LTE» ինտերնետային «Ինտերնետ Small» եւ «Ինտերնետ Medium» սակագնային պլանների բաժանորդների համար՝ առանց ամսավճարի փոփոխության»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: