11:41 | 22.12.15 | Նորություններ | 5345

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուջանում բնակարանամուտ են տոնել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որտեղ այս տարվա բնակարանաշինության ծրագրով Ավետիսյանների ընտանիքն ավարտել էր կիսակառույց տան շինարարությունը եւ բնակարանամուտ էր տոնում:
 
«Տուն կառուցելը գործի միայն մի մասն է, եւ այդ բեռը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամորեն վերցնում է իր վրա: Տան տերերին մնում է միայն այդ տունն իրենց ընտանիքի համար ամրոց դարձնել, պահպանել ընտանիքի ամրությունը, ջերմ մթնոլորտում մեծացնել երեխաներին: Չէ՞ որ տունը միայն ապրելու վայրը չէ. այն մարդու հոգեկան հանգստության, ապահովության եւ լիարժեքության զգացողության գրավականն է: Եթե մարդն իր տանն իրեն լավ զգա, նա երբեք չի մտածի երկիրը լքելու եւ օտարության մեջ բախտ որոնելու մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ. 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: