18:16 | 14.12.15 | Նորություններ | 4028

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշորագույն ներդրողն է բջջային հաղորդակցության ոլորտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով բջջային օպերատորների հրապարակած տվյալների համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինն է՝ իրականացված ներդրումների ծավալով:

Ներդրումներն ընդգրկում են 2013թ. առաջին եռամսյակից մինչեւ 2015թ. երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը:

Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 28,1 մլրդ դրամի ներդրում է իրականացրել, ինչը կազմում է բջջային հաղորդակցության ոլորտի բոլոր ընկերությունների կողմից կատարված 50 մլրդ դրամի համախառն ներդրումների ծավալի ամենախոշոր մասնաբաժինը՝ 55,8%-ը:

«Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է ձեռք բերել հասարակության վստահությունը՝ ապահովելով ցանցի ամենալայն ծածկույթ, նորարար ծառայություններ եւ տեխնոլոգիաներ, հուսալիություն, գնի եւ որակի լավագույն հարաբերակցություն, բաժանորդների սպասարկման բարձր որակ, օրինակելի գործարար էթիկա, ինչպես նաեւ իրականացնելով լայնամասշտաբ սոցիալական ներդրումներ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: