14:51 | 11.12.15 | Նորություններ | 3409

Beeline-ը պարգեւատրվեց ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում ներդրման համար

Beeline-ն արժանացավ ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի եւ պարգեւատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար:

Մրցանակը տրվել է 2015 թ-ին ապրանքների եւ ծառայության որակի ոլորտում ձեռքբերումների եւ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ  նիստի շրջանակում:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նիստի մասնակիցներին եւ կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Այս պատվոգիրն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն եւս մեկ անգամ ապացուցում է,  որ Beeline-ի ծառայություններն առավելագույնս համապատասխանում են միջազգային  պահանջներին թե´ ծառայությունների, եւ թե´ սպասարկման որակի առումով:  Այն եւս մեկ խթան է մեզ համար` գալիք տարում եւս շարունակելու կատարելագործվելու եւ մեր բաժանորդների համար ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    
   
Ս.թ. հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր»  կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։