14:15 | 26.11.15 | Նորություններ | 3456

Նոր հնարավորություն` Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունում

Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրություն արտերկրի բջջային եւ ֆիքսված ցանցերի բաժանորդներին: 

Beeline բջջայի կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ուղարկել հարցում նաեւ զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները` եթե հեռախոսահամարն անջատված կամ արգելափակված չէ:

Ծառայությունն անվճար է: Հարցումների թվի սահմանափակում չկա:

«Զանգիր ինձ+» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետեւյալ հրահանգը` *99*(բաժանորդի հեռախոսահամարը), ում ուղղված է հարցումը, եւ սեղմել զանգի կոճակը: