11:02 | 13.11.15 | Նորություններ | 5488

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթն ընդունում է հայտեր

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» հայտարարում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթի մեկնարկի մասին։

Ծրագրավորողներից եւ «չծրագրավորողներից» կազմված թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ եւ մոբայլ լուծումների դեմո տարբերակները, որոնք կներկայացնեն մասնագետների եւ մենթորների դատին։

Մրցույթը կանցակցվի Վանաձորի Ստեփան Զորյանի անվան N22 հիմնական դպրոցում: ՄԻԿ Հայաստանի տնօրենը Արտաշես Վարդանյանը նշել է, որ կազմակերպիչները կհոգան Գյումրիից եւ Երեւանից մասնակիցների տեղափոխման հարցը։

«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չունի թեմատիկ ուղղվածություն, եւ մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական եւ միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։

Մրցույթի ընթացքում կանցկացվեն սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։

Լավագույն թիմերը կստանան մրցանակներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից ընտրված երկու թիմեր կընդգրկվեն Ստարտափերի Աքսելերացիայի ծրագրում։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է:

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթն անցկացվում է Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցութամբ: Մրցույթի կազմակերպմանն աջակցում են Համաշխարհային բանկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Արմենտել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով) եւ ԱՄՆ-ում գործող Knight-Mozilla OpenNews-ն։