ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնել են «Wi-Fi ամենուր» ծրագրի շահառուների ցանկը:
Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: