15:23 | 26.10.15 | Նորություններ | 5410

Դասընթաց Beeline-ից՝ Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակիցների համար

Beeline-ն անցկացրել է մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կազմակերպած Eurasia Mobile Challenge միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։

Eurasia Mobile Challenge մրցույթն իրականացվում է Make your Mark գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաները։

Թվային տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել նաեւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Eurasia Mobile Challenge մրցույթի հայաստանյան փուլը շարունակվում է, եւ մենք ուրախ ենք այստեղ տեսնել նորարարական թարմ գաղափարներ ունեցող այսքան մեծ թվով երիտասարդներ: Այսօրվա դասընթացը ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարելագործելու իրենց գաղափարները, այլ նաեւ փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Ես ինքս մեծ բավականություն ստացա ներկայացման ընթացքում մասնակիցների հետ շփումից եւ կարող եմ վստահությամբ նշել, որ մրցույթի շնորհիվ մեզ հաջողվել է նույն հարկի տակ հավաքել այն երիտասարդներին, ում ձեռքերում է գտնվում բջջային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    
 
Eurasia Mobile Challenge մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ eurasiamobilechallenge.com կայքում: