09:47 | 26.10.15 | Նորություններ | 4199

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ռալֆ Յիրիկյանը ստացել են «Մերկուրի» մրցանակներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստացել են Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակը:

Ընկերությունը պարգեւատրվել է՝ վերահաստատելով Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի իր դիրքերը: Ռալֆ Յիրիկյանը մրցանակի է արժանացել Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը լիովին նոր շունչ է հաղորդել Հայաստանում բիզնես կառավարմանն ու միջավայրին: Տասնամյա գործունեության ընթացքում կազմակերպություն բարձրաձայնել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, էթիկայի նորմերի վրա հիմնված կառավարումը, բնապահպանությունը, աշխատանքային հավասար պայմանները, բարեխիղճ գովազդը եւ այլն: Կազմակերպության սոցիալական ներդրումների շնորհիվ լուծվել են սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ: Արժեքային այս համակարգի ներդրման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ունի ամենաընդարձակ 2G, 3.75G, 4G ցանցերը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Հիմնադրման օրվանից կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: Որպես նորարարությունների առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ դերակատարում ունի Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: