14:33 | 14.10.15 | Նորություններ | 4323
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010թ.՝ ամեն տարի միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 54 միլիոն դրամ:
«Ցանկանում եմ ողջունել մեր հյուրերին՝ տաղանդավոր այս երիտասարդներին, ովքեր ժամանել են տարբեր երկրներից՝ հանուն առողջ մրցակցության: Միկրոէլեկտրոնիկան գիտության այն ուղղություններից է, որը տաղանդավոր կադրերին թույլ կտա իրենց ներուժով նպաստել երկրի արդյունաբերության զարգացմանը: Միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտում ընկերության երկարաժամկետ ներդրումը պայմանավորված է նրանով, որ միկրոէլեկտրոնիկայի, ՏՀՏ եւ հեռահաղորդակցության ոլորտներն ունեն կայուն տնտեսական զարգացման եւ առաջընթացի գերակա ուղղություններ դառնալու ներուժ, ինչպես եղել է մի շարք երկրներում: Մենք իսկապես հպարտ ենք մասնակցելու մի նախաձեռնության, որն ունի երկրի հզորացմանը նպաստելու հսկայական ներուժ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառման ընթացքում: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր մրցանակ: