14:30 | 09.10.15 | Նորություններ | 1238

Վերաբերմունքի նոր նշաններ՝ Facebook-ում

Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ռեակցիաներ (Reactions) գործառույթի թեստավորման մասին:

Նա տեղեկացրել է, որ Facebook-ը սկսում է նոր կոճակի թեսավորումն Իռլանդիայում եւ Իսպանիայում:

«Like կոճակը երկար ժամանակ Facebook-ի մաս էր հանդիսանում: Ամեն օր միլիարդավոր like-եր են կատարվում, եւ ինչ որ բան like-ելը ինքնաարտահայտվելու պարզ ձեւ է դարձել: Բայց տարներ շարունակ մարդիկ մեզ նաեւ խնդրում էին ավելացնել «Չհավանել» կոճակը»,- պատմել է Մարկ Ցուկերբերգը: 

Նրա խոսքով` բավական ժամանակ են ծախսել, որպեսզի օգտատերերի համար ինքնաարտահայտվելու ավելի լավ տարբերակ գտնեն, որը միաժամանակ կլինի պարզ եւ հարգալից:  

«Այսօր մենք սկսում ենք այդ գործառույթի թեստավորումը: Ռեակցիաները տալիս են սեր, վախ, հումոր եւ տխրություն արտահայտելու հնարավորություն: Դա «Չհավանել» կոճակը չէ, սակայն ուրախության եւ ջերմության հետ համատեղ տալիս է վիշտ եւ կարեկցանք արտահայտելու հնարավորություն: Գործառույթից օգտվելու համար հարկավոր է երկար սեղմել Like կոճակը»,- եզրափակել է Մարկ Ցուկերբերգը: