17:41 | 07.10.15 | Նորություններ | 3838

Beeline-ը վերսկսում է USB-մոդեմների տրամադրումը

Beeline-ը կրկին տրամադրում է USB-մոդեմներ 100 դրամով՝ բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու դեպքում:

Beeline-ում նշել են, որ առաջարկը գործում է այն հաճախորդների համար, որոնք կբաժանորդագրվեն «Infinity 1024», «Infinity 512», «Drive 5», «Drive 15» կամ «Drive 40» բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին 12 ամիս ժամկետով:

«Մեր բաժանորդների շրջանում անցկացված հերթական հարցումը ցույց տվեց, որ առկա է խորհրդանշական գնով USB-մոդեմներ տրամադրման պահանջարկ: Մենք մշտապես ձգտում ենք առավելագույնս արագ բավարարել հաճախորդների պահանջները` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով էլ ավելի հաճելի, պարզ եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Մինչեւ 12 ամիս ժամկետը լրանալը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը` հաստատված պայմանագրի ստորագրման օրը: Առաջարկի շրջանակում հնարավոր չէ անցում կատարել այլ սակագնային փաթեթների: