17:31 | 29.09.15 | Նորություններ | 5494
Beeline-ը շարունակում է մասնակիցների գրանցումը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից Make your Mark գլոբալ ռազմավարության շրջանակում անցկացվող Eurasia Mobile Challenge միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար։
Beeline-ում նշել են, որ Հայաստանից ծրագրին մասնակցողները պետք է ստեղծեն նորարարական հավելված կամ համակարգ բջջային տեխնոլոգիաների ոլորտում, որը հնարավորություն կտա հաղթահարել որեւէ խնդիր, որի հետ հաճախ են բախվում օգտատերերն իրենց երկրում։
1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ (համապատասխանաբար 20 000, 15 000 եւ 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ եւ լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016թ. փետրվարի 22-26-ը:
«Մշտապես հետեւելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ծառայությունները կատարելագործելու նպատակով: «Eurasia Mobile Challenge» մրցույթի շնորհիվ մենք այս գործընթացում կներգրավենք նաեւ տաղանդավոր երիտասարդների ողջ Հայաստանից, ովքեր բացառիկ հնարավորություն կունենան սեփական նորարարական գաղափարները ներկայացնելու միջազգային հարթակում եւ կյանքի կոչելու դրանք: Վստահ եմ, որ մրցույթի շրջանակում հայ երիտասարդները կներկայացնեն հետաքրքիր եւ հեռանկարային գաղափարներ, որոնք մրցունակ կլինեն գլոբալ շուկայում եւ կդառնան նոր խոսք բջջային տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) եւ HIVE-ը:
Գրանցվելու վերջնաժամկետը է ս.թ. հոկտեմբերի 15-ն է: Գրանցվել կարելի է այստեղ: