16:10 | 28.09.15 | Նորություններ | 1494

YouTube-ը հոկտեմբերի վերջից հնարավոր է՝ վճարովի դառնա

Շուրջ 10 տարի անվճար գործող Youutbe վիդեոհոսթինգը ծրագրում է ներմուծել վճարովի բաժանորդագրություն:

Այս մասին առաջինը հայտնի է դարձել Youtube-ի գրանցված օգտատերերին: Նրանք պաշտոնական նամակ են ստացել առ այն, որ հոկտեմբերի 22-ից գործելու են կայքից օգտվելու նոր պայմաններ: Վիդեոհոսթինգի ադիմինիստրացիան օգտատերերին խնդրել է տալ իրենց համաձայնությունը:

«Տեսանյութերը հասանելի չեն լինի ընդհանուր դիտման եւ մոնետիզացիայի համար ԱՄՆ-ում»,- ասված է օգտատերերին ուղարկված հաղորդագրությունում:

Recode
պարբերականը, իր հերթին, հիշեցնում է, որ մոտ մեկ տարի առաջ YouTube-ը հայտարարել էր վճարովի ծառայությունների գործարկման մտադրության մասին:

Ակնկալվում է, փոփոխության դեպքում բաժանորդագրությունն ԱՄՆ օգտատերերի համար ամսական կարժենա մոտ $10: Հնարավոր կլինի առանց գովազդի դիտել տեսանյութեր եւ դրանք պահպանել: Վերջիններս դիտման համար հասանելի կլինեն անգամ ինտերնետի բացակայության պայմաններում: