10:06 | 23.09.15 | Նորություններ | 4008
Beeline-ի եւ Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվել է «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի ողջ անձնակազմին` այս հիանալի բեմադրության համար: Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ դիտելու այն: Վստահ եմ` «Արմենիադա» բեմադրությունը հաջողություն կունենա տարբեր համաշխարհային բեմերում` աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց պատմության կարեւորագույն էջերը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սփյուռքի նախարարությունները։