08:46 | 21.09.15 | Նորություններ | 3650

Հայ-ռուսական inKin ստարտափը կմասնակցի TechCrunch Disrupt 2015-ին

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակը` inKin ստարտափը, կմասնակցի Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք հեղինակավոր TechCrunch Disrupt 2015-ին:

Սեպտեմբերի 21-ին inKin-ը կներկայանա Startup Alley-ում` ներկայացնելով մի շարք գործառույթներ, օրինակ Live Feed-ը, որը տարբեր աղբյուրներից հավաքում է օգտատիրոջ առողջության եւ ֆիթնեսի մասին տվյալները:

Մեկ այլ գործառույթի՝ Leaderboard-ի միջոցով հնարավոր է հետեւել ընկերների եւ ընտանիքի մարզավիճակին, իսկ Challenges & Competitions գործառույթը թույլ է տալիս ստեղծել եւ մասնակցել մարտահրավերների հետեւյալ 4 չափորոշիչներով՝ քայլեր, վառված կալորիաներ, հեռավորություն եւ ակտիվ ժամանակ: 

Ստարտափի օգտին կարելի է քվեարկել այստեղ:

2014թ. հոկտեմբերին ստեղծված հայ-ռոսական ստարտափը բաց բետա տարբերակ է թողարկել 2015թ. հուլիսին: Դրա նպատակն է մոտիվացնել օգտատերերին ապրել ավելի առողջ եւ ուրախ կյանքով՝ միաժամանակ շփվելով ընկերների հետ: Սոցիալական ֆիթնեսի հարթակը միավորում է ընկերներին եւ ընտանիքի անդամներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:

TechCrunch Disrupt 2015-ը եռօրյա ստարտափ կոնֆերանս մրցույթ է, որի շրջանակում քննարկվում են տեխնոլոգիաների ներկայիս փոփոխությունները: Միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքում խոստումնալից ձեռնարկատերերի, ներդրողների եւ շուրջ 200 ստարտափի: